ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմեկնի Կատար՝ մասնակցելու Գազայի հատվածում նոր զինադադարի շուրջ բանակցություններին:
Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Մակրոնը Դուբայում COP28 համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է, որ մտադիր է «օգնել համաձայնության գալ հրադադարի, ապա՝ երկարաժամկետ զինադադարի շուրջ»։
Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:
--00—ՅՄ