ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Կատար՝ մասնակցելու վաղը Դոհայում նախատեսված Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան Տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Դոհայում է գտնվում նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
--00—ՅՄ