ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԱՄՆ-ը չի բացառում, որ կարող է որոշակի գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերին արձակված հետախուզական արբանյակի բնականոն շահագործումը, ինչը Փհենյանի կողմից կհամարվի պատերազմի հայտարարություն։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«ԿԺԴՀ-ի տիեզերական միջոցների վրա ցանկացած ազդեցություն կդիտարկվի որպես պատերազմի հայտարարություն մեր պետության դեմ»,-ասված է կենտրոնական լրատվական գործակալության հոդվածում։
Փհենյանը նախազգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն «փորձի խախտել ինքնիշխան պետության օրինական ոլորտը»՝ անհիմն համարելով Հյուսիսային Կորեայի արբանյակը որպես զենք, «ապա ԿԺԴՀ-ն կուսումնասիրի պատասխան միջոցները՝ որպես ինքնապաշտպանության իրավունք»:
--00—ՅՄ