ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Եվրոպան կշահի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ցանկանում եմ դիմել ԵՄ երկրներին, որպեսզի նրանք աջակցեն խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու և Հայաստանի հետ խաղաղության հասնելու Ադրբեջանի ցանկությանը։ Սա մեզ թույլ կտա շրջել թշնամանքի էջը և թույլ տալ, որ ողջ Հարավային Կովկասը սկսի նորմալ կյանք, երբ բոլոր երեք երկրները դառնան լավ հարևաններ։ Ես կցանկանայի ձեզ խնդրել զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել այս հեռանկարին։ Ցավոք, Եվրամիությունը լիովին միասնական կառույց չէ, և մենք տեսնում ենք, թե ինչպես են առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ, արդար խաղաղության հասնելու գործընթացի վրա»,-նշել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։
--00—ՅՄ