ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը կայցելի Թուրքիա, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
«Հարգելի բարեկամներ, Բլինքենը շաբաթ օրը կժամանի Թուրքիա, նա կգա Թուրքիա հյուրի կարգավիճակով։ Այս պահին նախատեսված է այսքանը, այսինքն՝ եթե փոփոխություններ չլինեն, նա կգա որպես մեր հյուր»,-Ֆիդանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
--00—ՅՄ