ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է դառնալ Եվրոպական խորհրդի ղեկավար։ Այս մասին գրում է Politico-ն։
Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելը լքի իր պաշտոնը հուլիսին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր։
Եթե ԵՄ առաջնորդները չկարողանան արագ համաձայնության գալ իրավահաջորդի հարցում, Եվրոպական խորհրդի նախագահությունը վեց ամսով կանցնի Հունգարիայի վարչապետին։
--00—ՅՄ