ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
Նշվում է, որ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։
--00—ՅՄ