ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ըստ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, միայն պետության և անվտանգային համակարգի ուժեղացումը կստիպի ադրբեջանցիներին դուրս գալ ՀՀ տարածքից։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց․ «Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունը ուժեղացնում են»։
Քոչարյանի խոսքով՝ մեր բոլորի միասնական ուժը կստիպի հեռանալ նրանց, և այդ ուժի մեջ միայն բանակը չի մտնում։
«Ադրբեջանի զորքերը պիտի խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ