Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսից։

Փաշինյանը համաձայնագրի ստորագրումն անվանեց հայ-վրացական հարաբերությունների հանգրվանային իրադարձություն. «Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարվա մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը»,-ասաց նա։ 

«Քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք հանձնարարել համապատասխան գերատեսչություններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,-նշեց Փաշինյանը։

--00—ՅՄ