ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն այսպիսով դառնում է 124-րդ մասնակից պետությունը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն:
«Հայաստանի կողմից խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին»,- նշել է դեսպանը:
--00—ՅՄ