Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանվել է խաղի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

square_320_e5efc1186717cfc3b9c1fcb90595a188-1-750x375

Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ կիրակի Կուաուտլայում սիրողական խաղի ժամանակ։

Ըստ մեքսիկական ԶԼՄ-ների, 31-ամյա Յաուրեգին գնացել է փոխարինողների նստարանի մոտ ջուր խմելու, երբ խաղադաշտում գտնվող մի տղամարդ 6 անգամ կրակել է նրա վրա: Մարդասպանը դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով, որը նրան սպասում էր դաշտի մոտ։

Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, փորձում պարզել նրա ինքնությունը և պարզել սպանության դրդապատճառը։

Ժաուրեգին 2010-ից 2021 թվականներին խաղացել է տեղական «Արոսերոս դե Կուատլա» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագն ու առանցքային խաղացողը: Նա խաղացել է նաև «Ատլետիկո Սան Լուիս Ռեյ» թիմում, որը ցավակցություն է հայտնել իր նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։ Նա երկար տարիներ հանդես է եկել նաև Բոլիվիայի հավաքականի կազմում:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ