ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս ամիս Թուրքիա ծրագրվող այցին։ Պեսկովը նշել է, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետների մասով կտեղեկացնեն, երբ ժամանակը գա։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Խոսնակի նշմամբ, հանդիպմանը կքննարկվեն հարցերի լայն շրջանակ, քանի որ այս հանդիպումներից յուրաքանչյուրն օրակարգային առումով շատ հարուստ է։
Պեսկովը մասնավորապես հայտնել է, որ այս հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։
Գնահատելով ՌԴ-Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, Պեսկովը նշել է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որը բավականին սկզբունքային և անկախ դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և շարունակում է ՌԴ-ի հետ զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը։
--00—ԼՀ