Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

photo_2024-02-17_20-18-27

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։

Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է նա։

--00—ՅՄ