ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, վաղաժամկետ ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Նա ազատ է արձակվել Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղում գտնվող գաղութից, և կարող է մեկնել Սոչի կամ Աբխազիա, որտեղ բնակություն են հաստատել իր ընկերները։
Շաքրո Մոլոդոյը պայմանական վաղաժամկետ ազատվել է առողջական խնդիրների պատճառով՝ նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ