ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 2-ին գումարել է հերթական նիստ՝ թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու օրակարգով։
Թափուր տեղի համար ԿԸՀ է դիմել երկու քաղաքացի՝ Արսեն Նորիկի Միկոյանը և Արարատ Վանիկի Չերքեզյանը:
Մինչ նիստը հանձնաժողովը երկու թեկնածուի հետ էլ հանդիպել է։
Նախապատվության քվեակարգով Արարատ Վանիկի Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:
--00—ՅՄ