ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Օկուպացված Ակնայում ական է պայթել: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ-ն, Գլխավոր դատախազությունն ու Ականազերծման գործողությունների գործակալությունը:
Նշվում է, որ տուժածը՝ 1994 թվականին ծնված Հուսեյնով Վիդադի Վուգարը, մոլորվել է և հայտնվել հակատանկային ականի վրա չականազերծված տարածքում։
Միջադեպի արդյունքում նա վնասվածքներ է ստացել աջ ձեռքի հատվածում։
--00—ՅՄ