ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Բելգիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում անցկացրած բանակցությունները:
«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»,- ասված է Բելգիայի ԱԳՆ-ի թվիթերի միկրոբլոգում գրառման մեջ:
--00—ՅՄ