ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

աա.

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու պատգամավորներին չեն թույլատրել Կիրանց գյուղ մտնել: Sputnik Արմենիային գերատեսչությունից պարզաբանել են, որ երթևեկությունը սահմանափակված է ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է ժամանել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։

Օրենքով նախատեսված է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակում կամ արգելք: Սահմանափակվում է նաև նրանց գտնվելը որոշակի վայրերում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին՝ նրանց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանությունն ապահովելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար:

--00—ԼՀ