Հայաստանը չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ա

Հայաստանը չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը։ Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասել է, որ պատճառը  զբաղվածությունն է:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ մեր երկրում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով: 

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

 Համաժողովին մասնակցել են պաշտոնյաներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից։

 --00—ԼՀ