Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

photo_2024-05-30_16-22-02

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։

պն

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։

պն

Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի անունը կրող վարժարանում ստացած գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

պն

Նա նաև սաներին հորդորել է դառնալ ուսյալ ու բանիմաց սպաներ, քանի որ գիտելիքն է մարտունակ բանակի հենասյունը։

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է սաների ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով։

--00—ՅՄ