Ակցիայի որոշ մասնակիցներ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

photo_2024-05-30_17-50-54

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

--00—ՅՄ