Ուղևորի մոտ թմրանյութ կար. մի դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Մանուշյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։
Ստուգման ընթացքում ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։
Վարորդը և ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Անձնական խուզարկությամբ 21-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով։
21-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածները մարիխուանա և մեթամֆետամին են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՀ