Գեղարքունիքում «Toyota»-ն բախվել է չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Screenshot_3

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական  տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհին չիչխանի հյութեր վաճառողների տաղավարին, ապա կողաշրջվել, բախվել բետոնե եզրաքարերին ու կողաշրջվել, ապա դարձի եկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավտետիսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ