ՔՊ-ականների մի մասը գիտակցում է, թե ինչի մեջ է թաթախված ու ինչպես է պատասխանատվությունն աճում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

52673701527_d3d590721a_b.thumb_

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս քպ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում:

Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:

Իհարկե նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա´մ վախենում են դուրս գալ թեմայից կա´մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա»:

--00—ՅՄ