Բացի ՀՀ-ից, 10 մլն եվրոյի աջակցությունը պիտի տրամադրվի նաև Ադրբեջանին․ Հունգարիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

66603f745a02766603f745a028171758373266603f745a02566603f745a026

Հիմնական խնդիրը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության խորհրդի նախագահ, կլինի աջակցել նախաձեռնություններին խաղաղության և պետությունների միջև համագործակցության հարցերում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա նաև անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին 10 մլն դոլարի չափով օգնությանը․ «Մենք կարծում ենք, որ նույն օգնությունը պետք է ցուցաբերվի նաև Ադրբեջանին»,- ասել է նախարարը։

--00—ՅՄ