Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ըը.p

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Աղվան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ