Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

f66a39c793ab6e_66a39c793abae.thumb_

Փոքր Վեդու մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպիւմասին մի ժամ առաջ ենք տեղեկացվել, սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վեդու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Ստեփանյանը։

«Այս պահին դաստիարակն ու տնօրենը գտնվում են ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում»։
Նա նաև տեղեկացրեց, որ մանկապատեզից նման ահազանգ առաջին անգամ են ստանում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ մանկապարտեզում բռնության է ենթարկվել երեխան։

--00—ՅՄ