Փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մ հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Screenshot_32

Հուլիսի 26-ին, ժամը 17։01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

Փրկարարները երկու քաղաքացու և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։

--00—ՅՄ