ՕԽ-2024․ Օլիմպիական ավանում թալանել են Սլովակիայի հեծանվային սպորտի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

.p

Փարիզի օլիմպիական ավանում կողոպուտի հետ կապված հերթական տհաճ դեպքն է գրանցվել։ Այս անգամ թալանվել է հեծանվային սպորտի Սլովակիայի հավաքականը։ Փարիզում շարունակվող Օլիմպիական խաղերի ընթացքում սա վեցերորդ նման միջադեպն է։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մարզիկներից գողացել են 10 հեծանիվների անվադողեր, պահեստամասեր և մի քանի անջատիչներ։ Վնասի չափը գնահատվում է 2-3 հազար եվրո։ Նշվում է, որ թիմի մարզիչը հաղորդում է տվել ոստիկանություն։

Ավելի վաղ հեծանվային մոտոկրոսի (BMX) ավստրալական թիմի անդամ, օլիմպիական չեմպիոն Լոգան Մարտինը հայտնել էր, որ իրենց թիմի ֆուրգոնը թալանվել է Օլիմպիական խաղերի ճանապարհին։

--00--ԼՀ