ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Տեղեկացա, որ փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից՝ դատարանի որոշմամբ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը:
Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս նախնական հաղթանակի համար: Հույս եմ հայտնում, որ իրավասու մարմինները չեն մերժի իրենց առաքելությունն ու իրական մեղավորները կենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության»:
--00—ՅՄ