ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի 2024 թվականի մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշվում է, որ դրա շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի:
Նախարարությունից ընդգծում են, որ որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
--00—ՅՄ