Պուտինն անդրադարձել է Վոլգոգրադի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Capture

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստը՝ անդրադառնալով Վոլգոգրադում թիվ 19 գաղութում բանտարկյալների կողմից պատանդներ վերցնելու միջադեպին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պետության ղեկավարի խոսքով, դաշնային ուղղիչ գաղութի ղեկավարը նրան զեկուցել է կատարվածի մասին։

«Տեղյակ եմ իրավիճակի մասին, ինչի կապակցությամբ կցանկանայի լսել ՆԳՆ ղեկավարի և ԱԴԾ տնօրենի մտքերն ու գնահատականները»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքում թիվ 19 գաղութում բանտարկյալների կողմից պատանդներ վերցնելու դեպքի առթիվ։

--00—ՅՄ