ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ն «ջղաձգումների» մեջ է ընկնում։
«Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, ես շփվում եմ ՌԴ կառավարության ղեկավարի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, և ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, դա պետական բառապաշար չէ, ինքնիշխան պետության բառապաշար չէ։
Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, ի բնե սխալ է»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ