Պետք է նոր նպատակ դնենք մեր առջև և գնանք կորսված, լքված, դավաճանված Արցախի հետևից․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2024-09-02_17-32-08

««Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը», - ասաց մի անգամ Արցախն արյան գնով պահած հերոսն ու չսխալվեց։ 

Այսօր լրանում է տոկունության, հույսի և ազատության անսասան ձգտման 33 տարին: 

Արցախի կորուստը պարզապես պարտություն չէ մարտի դաշտում, դա ինքնության, պատմության, մշակույթի կորուստ է։ Արցախի ժողովուրդը դարեր շարունակ կեղեքվել և հալածվել է, սակայն երբեք չի հայաթափվել, չի տատանվել ազատ լինելու իր վճռականության մեջ:

Այսօր պետք է հարգենք Արցախի համար կռված և զոհված մարտիկների հիշատակը և խոստանանք երբեք չարժեզրկել նրանց զոհողությունները, ինչպես փորձում են մեր օրերում։ 

Թող անկախության ոգին շարունակի ոգեշնչել և համախմբել բոլորիս։ Պետք է նոր նպատակ դնենք մեր առջև և գնանք կորսված, լքված, դավաճանված Արցախի հետևից»:

Թագուհի Թովմասյան

--00—ՅՄ