Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը փաստացի կասեցված է. Վրաստանում ԵՄ ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

վր

Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ միությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը փաստացի կասեցված է․

«Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է։ Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում վերադառնալ ինտեգրման ուղի։ Միությունը նաև դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունը արգելող օրինագիծը»,-ասվում է հայտարարության մեջ։

--00--ԼՀ