Ամեն ինչ իր ժամանակն ունի, Էդիկի ժամանակն էլ կգա․ Մովսիսյանը՝ Սպերցյանի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

GW5FQvtXsAA1ILo-750x375

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Կրասնոդարի» հարձակողական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի մասին։

«Սպերցյանը դեռ երիտասարդ խաղացող է՝ մեծ հեռանկարով։ Համոզված եմ, որ նա վաղ թե ուշ կտեղափոխվի Եվրոպա։ Եթե նայենք Էդիկի առաջընթացին, ապա նա շատ ճիշտ և արագ է զարգանում՝ դառնալով ավելի ուժեղ։ Ես կասկած չունեմ, որ որոշ ժամանակ անց մենք Սպերցյանին կտեսնենք լավ եվրոպական ակումբում։

Էդիկը ցանկանում էր լքել Ռուսաստանը, բայց չեմ կարծում, որ ՌՊԼ-ում ևս մեկ անցկացրած մրցաշրջանը նրա համար հոգեբանական ազդեցություն կթողնի:

Կարևորն այն է, որ նա շարունակի խաղալ նույն մակարդակով։ Նրա կարիերայում մեկ տարով ավելի շուտ կամ ավելի ուշ տեղափոխությունը մեծ տարբերություն չի ստեղծում։ Ընդհակառակը, նա հիմա «Կրասնոդարի» առաջատարն է և դա ապացուցում է խաղադաշտում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, և Էդիկի ժամանակը շուտով կգա», – Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

--00—ՅՄ