Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն ստորագրելու խաղաղության փաստաթուղթը, տեքստը համաձայնեցված է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել լիովին համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագիծը, մենք սպասում է Բաքվի արձագանքին։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի տասերորդ խմբագրությունը։ Այս խմբագրությունը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը, այն ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, կամ հոդվածների համաձայնեցված մասեր»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

--00--ԼՀ