306 ապագա պարեկ ատեստավորվում է անցնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News


ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը:

Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցնած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական գիտելիքները։

Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ:
Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

--00—ՍՊ