Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

091024d52784dcc56c4289a2dc5c2b456b8496

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և wստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։

Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ: Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

--00—ՅՄ