Պետությունը նրա համար է, որ ստուգի` կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե՞ մոռացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

փա

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ, երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց.

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի` արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը` մոռացվել...»,- նշել է  Փաշինյանը:

--00—ԼՀ