Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2024-09-23_16-52-45

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից: 

Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել հայ-եգիպտական դարավոր բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարեւորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՅՄ