Ավտովթար՝ Երևանում. «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. որոնում են վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-09-25_13-48-23

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպրյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

--00—ՅՄ