Հանձնառու ենք օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց․ ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-09-27_14-06-26

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ դեսպան Քրիստինա  Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն։

--00—ՅՄ