Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-09-27_17-38-41

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց:

Չեն ընդունվել օրակարգում ընդգրկված ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը:

--00—ՅՄ