ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ մարտահրավերներն ու խնդիրներն են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ս
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր պատասխանել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության վերաբերյալ: Հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ 
 
Ծառայության պետը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները, որոնք մեկնարկել էինք երկխոսությունից առաջ և համահունչ են այն բարեփոխումների ծրագրին, որոնք, այլ պետությունների օրինակով, օրակարգային են վիզաների ազատականացման համատեքստում:
 
Ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են`
 
●գործընթացի համար պատասխանատու գերատեսչությունների միջև գործառույթների բաշխմանը,
●պատասխանատվության շրջանակին,
●կանխատեսելի մարտահրավերներին,
●հնարավոր խնդիրներին վերաբերող հարցեր:
 
Արմեն Ղազարյանը ներկայացրել է կենսաչափական անձնագրերի նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը, բացատրել, թե ինչ նշանակություն կունենա ծրագիրը ենթակառուցվածքի մոդեռնիզացման, տվյալների պաշտպանության բարձրացման, ինչպես նաև սահմանների կառավարման արդյունավետության բարձրացման իմաստով:
 
Ղազարյանն անդրադարձել է նաև միգրացիայի կառավարման ոլորտի հարցերին, ընդգծել, որ գործողությունների ծրագրով սահմանվող դրույթներից յուրաքանչյուրը ենթակա է առանձին և լիարժեք կատարման։

 

--00—ՍՊ