Երևանն ու Բաքուն չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21 , 24News

հհհ.

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։ Այս  մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի կարող գալ ու ասել, թե ուզում ենք այս հատվածում անել»,- վստահեցրեց նա:

--00—ԼՀ