ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2024-10-30_12-55-13

Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:

ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ