ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Արցախի կորստի հարցով Փաշինյանը մեղավոր ա, թող լիքը մարդ մեռներ, բայց Արցախը մնար, կարող ա իմ կարծիքը սխալ լինի, իշխանությունն էլ մտածի հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Դիտարկմանը, որ իշխանությունն ասում է՝ 20 հազարից ավել կյանք փրկվեց, Առուշանյանն ասաց՝ այդ տեսակետը ազգաբնակչության մեծամասնությունը ողջունեց։
«Պատերազմի ժամանակ ես չեմ պառկել բարձին ու կարծիքներ հայտնել, այլ զենքը ձեռքս այդ կարծիքին եմ եղել՝ թող կռվեն, թող ես էլ մեռնեմ, իմ պես 500 000 հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում, որովհետև իմ, մեր, ձեր, բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք մնանք հայ, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք։ Սա իմ կարծիքն ա, հայրենիքի համար կարող են միլիոններով մեռնել, բայց փաստ ա, որ մեծ մասը այդպես չի կարծում։ Մեր ազգն ընտրեց խաղաղություն, գործող իշխանության օրակարգն էլ խաղաղությունն է, նրանք էլ ընտրեցին այս իշխանությանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ