Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ագն.

Այն, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, չի նշանակում, որ Երևանի դիրքորոշումը փոխվել է։ Այս մասին 24News-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան։ 

«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել էր Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը, որտեղ, ըստ ռուսական կողմի, քննարկվել էր Աստանայում նոյեմբերի վերջին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովի մանրամասները։

--00—ԼՀ