ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մաքսատուրքից ազատել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ընկերության կողմից ներմուծվող բեռնատարները օգտագործվում են թողարկված արտադրանքը տեղափոխելու նպատակով։
Ներկայումս ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվելու 10 միավոր DAF XF 480 FT մակնիշի թամբային քարշակներ և 10 միավոր Krone SDP 27 eLG50-CS մակնիշի՝ իզոթերմիկ, ինչը ապրանքների արտահանման և բեռնափոխադրման ոլորտում կապահովի բարձրորակ ծառայության մատուցումը, կբարձրացնի ընկերության մրցունակությունը և թույլ կտա մրցակցել թե ներքին, և թե արտաքին շուկաներում՝ տեղական և օտարերկրյա ընկերությունների հետ:
Ինչպես նաև, ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից պետք է ձեռք բերվեին պլաստմասսայե տակդիրներ (պալետ)՝ ապրանքների տեղափոխման համար, սակայն մատակարար ընկերության կողմից վերոնշյալ ապրանքի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրի շրջանակներում տվյալ ապրանքները չեն ներմուծվելու, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև նշված ապրանքը հանել ցանկից։
Իրականացվող լրացումներիև փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 9․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 600 մլն դրամ։
--00—ՅՄ